Միացյալ Նահանգները հայտարարել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցի նախօրյակին «ահաբեկիչների լայն շրջանակի եւ նրանց կողմնակիցների», այդ թվում «Համաս»-ի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու մասին, տեղեկացնում է Reuters-ը։

Պատժամիջոցները վերաբերում են 15 առաջնորդների, «Համաս»-ի, «Ալ Քաիդա»-ի, «Իսլամական պետության» եւ ԻՀՊԿ-ի հետ կապված ֆիզիկական ու իրավաբանական անձանց։

«Սեպտեմբերի 11-ի ահավոր գրոհներից հետո ԱՄՆ կառավարությունը իր հակաահաբեկչական ջանքերը վերակողմնորոշել է  ծագող սպառնալիքներին անընդհատ դիմակայելուն»,- հայտարարել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։