Սեպտեմբերի 8-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 800 քմ, Հայանիստ գյուղում՝ 2000 քմ: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: