Ճապոնիայում ձեւավորվել է կառավարության նոր կազմը, որի շրջանակում փոխվել են 13 գերատեսչությունների ղեկավարներ, ներառյալ պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարություններինը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգային։

Ճապոնիայի արտաքին գործերի նոր նախարար է դարձել տնտեսության վերականգնման նախկին նախարար Տոսիմիցու Մոտեգին, իսկ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Տարո Կոնոն նշանակվել է պաշտպանության նախարար։

Կառավարության կազմի թարմացումից հետո պաշտոնները պահպանել են երկու քաղաքական գործիչներ՝ Սուգան եւ ֆինանսների նախարար Տարո Ասոն։