Սեպտեմբերի 8-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից Արցախի ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը ժամը 02:15-ին կանչով մեկնել են Իյոսիֆյան փողոցի թիվ 28 տուն և բուժօգնություն ցուցաբերել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 35-ամյա Ա. Մ.-ին՝ ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Մ-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 02:10-ի սահմաններում նշված ակումբում, գտնվելով խիստ հուզմունքի մեջ, ինքնասպանություն գործելու նպատակով, ալկոհոլի ազդեցության տակ, հանելով աղբանոցից ջարդած շշի մասնիկը կտրել է ձախ նախաբազուկը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: