PicsArt ընկերության հիմնադիր եւ ղեկավար Հովհաննես Ավոյանը եւ TeamViewer ընկերության ղեկավար Օլիվեր Սթեյլը թվային տեխնոլոգիաների ապագան կքննարկեն Երեւանում, Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում՝ WCIT 2019-ում։

WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կառավարության բարձր հովանու ներքո։ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) հիմնվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից։ Համաժողովի կազմակերպական աշխատանքները կատարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE