Հայաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 10-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2013թ. ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: