ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կարոտում է ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմաստերին, որը հրաժարական էր տվել նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով 2018-ի ամռանը, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով NBC News-ին։

Ինչպես հայտնի է դարձել, Մաքմաստերի հրաժարականից հետո ԱՄՆ նախագահը անցած տարվա աշնանից պարբերաբար սկսել է զանգահարել նախկին խորհրդականին։

Հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ ինքն ու Սպիտակ տան աշխատակազմի իր օգնականները կարոտում են Մաքմաստերին։

Նշվում է, որ զանգերից մեկի ժամանակ նախագահը դիմել է Մաքմաստերին ազգային անվտանգության տարբեր խնդիրների վերաբերյալ խորհրդի համար եւ նրանից կարծիք է հարցրել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում թեկնածուների հաշվով։