Մենք առաջարկում ենք օրինագծի քննարկում, որը մեկ անձին թույլ կտա Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծել: Սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ ներկայիս օրենսդրական կարգավորումներում դրույթներ կան, որոնք Հայաստանի տարածքում ՍՊԸ-ների ստեղծման եւ աշխատանքի գործում ձեռներեցների համար ոչ անհրաժեշտ խոչընդոտներ են ստեղծում:

«Արդյունքում՝ մեր երկրում ոչ մի ձեռներեց չի կարող ՍՊԸ հիմնել, որտեղ կաշխատեր ընդամենը մեկ մարդ: Այս նախաձեռնությամբ մենք վերացնում ենք խոչընդոտը, ինչը, ինչպես հույս ունենք, ավելի ազատական դաշտ կստեղծի եւ կխթանի մեր երկրում ներդրումային կլիմայի զարգացմանը»,- պարզաբանեց Թանդիլյանը: