Ամուլսարի հետ կապված հանրության կողմից հնչեցվող հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության նդամներին եւ ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաեւ դուք եք ստացել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են: Եթե այդ հարցը լիներ ԱԺ-ում, ես դրանց կպատասխանեի, մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմին քննարկումների ժամանակ»,-ասաց նա:

Լենա Նազարյանը չցանկացած պատասխանել հարցին, թե արդյոք կիսում է տեսակետը, թե ռիսկերը կառավարելի են, եւ արդյոք Ամուլսարի շահագործմանը դեմ հանդես եկող պատգամավորները շատ են «Իմ քայլը» խմբակցությունում: