Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստ տեղի կունենա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերին Երեւան կայցելի:

«Իսկ դուք այլ տեղեկություն ունե՞ք: Ես այլ տեղեկություն չունեմ: Մենք ելնում ենք նրանից, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստ տեղի կունենա, իսկ այդ միջոցառումն անցկացվում է նախագահների մակարդակով»,- ասաց դեսպանը:

«Պետք է սպասել»,- կարճ պատասխանեց դեսպանը Պուտինի ՀՀ այցի մասին հարցին:

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ անդամներն են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Հայաստանը: