Շիշկինին քաղաքական ապաստան տրամադրելու առնչությամբ Մոսկվայից որեւէ պաշտոնական արձագանք չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Մոսկվայում ընդունել այն տեղեկությունը, որի համաձայն՝ Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ՌԴ քաղաքացի Վիտալի Շիշկինին:

«Իսկ ինչպե՞ս դա պետք է ընդունեին Մոսկվայում: Որքանով ես տեղյակ եմ, որեւէ պաշտոնական արձագանք չի եղել: Կա ՀՀ արդարադատության նախարարության պատասխանը, որում ասվում է, որ Հայաստանը նրան քաղաքական ապաստան չի տրամադրել: Դիմեք ՀՀ իրավասու մարմիններին»,- նշեց դեսպանը:  

Հիշեցնենք, որ Հայաստանը փախստականի կարգավիճակ է տրամադրել ռուսաստանցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որին Ռուսաստանում հետապնդում են քաղաքական հայացքների պատճառով:

Նշենք, որ Շիշկինը Հայաստանում է այս տարվա փետրվարից: