ԱՄՆ Ալյասկա նահանգում Գունսիտ լեռան մոտակայքում արջը հարձակվել է որսորդի վրա, հաղորդում է Must Read Alaska պարբերականը:

Lenta-ի փոխանցմամբ՝ 2 ամերիկացիներ որմզդեղնի որսի ժամանակ արջի եւ արջի երկու քոթոթների են հանդիպել: Գրիզլի արջը հարձակվել է նրանցից մեկի վրա՝ լուրջ վնասվածք հասցնելով տղամարդու գլխին, մարմնին եւ ոտքերին: Երկրորդ որսորդը սառնասրտություն է պահպանել եւ կրակել արջի վրա: Հաղորդվում է, որ երկու որսորդները մոտ 25 տարեկան են:

Գլենն Մառլինն ու նրա կինը՝ Սամանտան, դեպքի ժամանակ մոտակայքում են եղել եւ դեպքի մասին գրել են Facebook-ում: Գլեննը գրել է, որ կարեւոր է որսի ընկերոջ ճիշտ ընտրությունը. դա պետք է լինի մեկը, որը անհրաժեշտ պահին խուճապի չի մատնվի: Նա հավելել է, որ տղամարդիկ սառնասրտություն են պահպանել: Սամանտան նշել է, որ ուղղաթիռ է մեկնել դեպքի վայր: Բժիշկներն օգնություն են ցուցաբերել տուժածին, ապա նրան տեղափոխել Անկորիջ քաղաքի հիվանդանոց: