Instagram-ում եւ Facebook-ում խոցելիություն են գտել, որը թույլ է տալիս տեսնել օգտատերերի մասնավոր գրառումները, հայտնում է BuzzFeed պարբերականը:

«Այս սխալից օգտվելու համար, որն առնչվում է նաեւ Instagram-ում Stories-ին, անհրաժեշտ է HTML-ի եւ բրաուզերի աշխատանքի տարրական իմացություն»,- նշում է պարբերականը:

Մասնագետներն ասում են, որ ցանկացած մասնավոր գրառում կարելի է բացել բրաուզերում, պատճենել դրան ընդհանուր հասանելիության հղման գաղտնագրով եւ ուղարկել ցանկացած մարդու: Էջի պարունակությունը կտեսնեն ոչ միայն սոցցանցերի օգտատերերը, այլեւ նրանք, որոնք այդտեղ գրանցված չեն: Տիրոջ ակաունտի փակ տվյալները կարելի է բեռնել, վերահրապարակել կամ ուղարկել որեւէ մեկին անձամբ:

«Այս գործողությունները նման են Facebook-ի կամ Instagram-ի ընկերոջ էջի էկրանի լուսանկարին եւ այն ուրիշ մարդկանց ուղարկելուն,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը՝ BuzzFeed News-ի հետ զրույցում մեկնաբանելով հայտնաբերված սխալը: - Դա հասանելիություն չի տալիս օգտատիրոջ ակաունտին»:

Նշվում է, որ այս հղումներով տեսանյութերն ու լուսանկարներն անհասանելի են մնում նույնիսկ 24 ժամը լրանալուց հետո, երբ Stories-ից արդեն անհետանում են: Հղումները գործում են եւս 2 օր, մինչեւ սոցցանցն ամբողջությամբ չմաքրի իր քեշը: Իսկ այս սխալը թույլ է տալիս հասանելիություն ստանալ նաեւ Facebook-ի մասնավոր կենտենտին: Պարբերականը նշում է, որ չնայած եւ Instagram-ը ցույց է տալիս նրանց, ովքեր տեսել են ձեր հրապարակումը, սոցցանցը չի կարողանա տեսնել այդ հղումներով եկած այցելուներին: Այսպիսով, օգտատերերը երբեք չեն իմանա, որ ինչ-որ մեկն իրենց փակ գրառումներին հասանելիություն ունի: