Արարատի մարզում, սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Մասիս քաղաքի Երեւանյան փողոցի սկզբնամասում բախվել են Երեւանի բնակիչ՝ 40-ամյա Արկադի Ս-ի վարած Opel Astra մակնիշի 18 TQ 888 համարանիշի եւ Մեծամոր քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Գեւորգ Ա-ի վարած Opel Vctra մակնիշի 34 MP 292 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Գեւորգ Ա-ն, նրա ուղեւոր՝ համաքաղաքացի, 43-ամյա Լեւոն Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, իսկ Արկադի Ս-ն՝ Էրեբունի բժշկական կենտրոն։