Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 13:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի հանրակացարանային շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում, առկա է գազի արտահոսք:

Ըստ նախնական տվյալների՝ ներսում կա տուժած (երեխա):

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մարգարիտա Մ.-ն (ծնված 1996 թ.) բնակարանի պատշգամբից անցել է հարեւան բնակարան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 14:13-ին: Խոհանոցում այրվել են սառնարանը եւ պահարանը (1 քմ):

Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը տան բնակիչներ Մագա եւ Մարինա Մ.-ներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: