Նոր Զելանդիայում գտել են հին պինգվինների ոսկորներ, որոնց հասակը հասել է 160 սմ-ի։

Գիտական Alcheringa։ An Australasian Journal of Palaeontology ամսագիրը հայտնում է, որ դա պինգվինների ամենախոշոր տեսակն է, տեղեկացնում է Planet- today-ը։

Ամենախոշոր ոչնչացած պինգվինների տեսակը կոչվում է Kumimanu biceae։ 2018թ․ հայտնաբերված ոսկորներից կարելի է եզրակացնել, որ նրանց հասակը հասել է մինչեւ 177 սմ-ի։ Նոր Զելանդիայում հայտնաբերվել են քիչ ավելի փոքր տեսակի պինգվինների ոսկորներ, որոնց հասակը հասնում էր 160 սմ-ի, ինչը 40 սմ-ով ավելի է այժմ գոյություն ունեցող ամենախոշոր՝ թագավորական պինգվինների հասակից։

«Նոր տեսակը ստացել է Crossvallia waiparensis անվանումը։ Մենք ունենք այդ վաղուց մահացած թռչուններից մեկի ստորին վերջույթների քարացած ոսկորները»,- պատմում է Զենկենբերգի թանգարանի եւ Ֆրանկֆուրտի հետազոտական կենտրոնի գիտնական Ջերալդ Մեյրը՝ հավելելով, որ խոշոր պինգվինները ապրել են պոլեոցելի ժամանակներում, այսինքն 66-56 մլն տարի առաջ։

Այժմ ապրող ամենախոշոր թագավորական պինգվինների հասակը կազմում է 120 սմ, իսկ քաշը չի անցնում 45 կգ-ից։ Հին Crossvallia waiparensis պինգվինները եղել են զգալիորեն ավել խոշոր։ Նրանց հասակը, ինչպես նշեցինք, 40 սմ-ով է մեծ եղել, իսկ քաշը հասել է մինչեւ 80 կգ-ի։