Սեպտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիների:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ ԶՈՒ ԳՇ պետը  դիմումատուներին աջակցելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին: