Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրների» 11 առաջնորդներին «Համաս»-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտել է ցմահ ազատազրկման։ Դատապարտյալների մեջ է եղել «Եղբայրության» ղեկավար Մուհամմեդ Բադին, հայտնում է AP-ը։

Սա Բադիի հանդեպ մի քանի դատավճիռներից վերջինն է։ Նա անցյալ շաբաթ նույնպես ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ 2011թ․ ապստամբության ժամանակ բանտից խմբակային փախչելու մեղադրանքով։

Դատարանը հանել է հանգուցյալ նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի դեմ մեղադրանքները։ Մուրսին հունիսին մահացել էր այս գործով դատական նիստի ժամանակ։