Տեղեկությունը պետք է ստուգվի, եւ միայն դրանից հետո ես կկարողանամ պատասխանել առաջադրված հարցին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին։

Թանդիլյանը, մասնավորապես, նշել է, որ ՊՆ-ն վերջերս ձեռք է բերել ցեմենտ շատ բարձր գնով, եւ հետաքրքրվել է, թե ինչու է պաշտպանական գերատեսչությունը որոշել այդ ապրանքը գնել հենց «Հիդրո գրուպ» ընկերությունից, ընդ որում՝ այդքան բարձր գնով՝ 48 հազար դրամով։

«Ես չեմ կարող հիմա տալ կոնկրետ պատասխան կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ։ Եթե պատասխանը պետք է հնչի Ազգային ժողովում, ապա ես կպատասխանեմ ճշտելուց հետո»,- ասել է Տոնոյանը։