Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ավտոներկրողներից երեքին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Հովիկ Ազիզյանը: Հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ:

Երկու ժամից հետո նրանք իջան եւ հայտնեցին, որ Ազիզյանն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ ավտոներկրողները դեմ են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելուն, նա մոտ օրերս ասուլիսով հանդես կգա եւ կանդրադառնա նաեւ այս հարցը:

«Մենք կսպասենք մինչեւ կիրակի, եթե որեւէ բան չլինի, կդիմենք այլ միջոցների, ընդհուպ մինչեւ ճանապարհ փակելը»,-ասացին ավտոներկրողները: Ակցիան ավարտվեց: