Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում ընթացող երթի մասնակիցները մոտեցան ՀՀ կառավարության շենքին։

Բազմամարդ երթը սկսվեց խորհրդարանի շենքից եւ անցավ մայրաքաղաքի ամբողջ փոքր կենտրոնով։ Երթին մասնակցում են բնապահպաններ, ակտիվիստներ, կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ամուլսարի պաշտպանները կտրականապես դեմ են ոսկու հանքավայրի շահագործմանը։ Բնապահպանները կարծում են, որ հանքավայրի մշակումն իր մեջ Հայաստանի բոլոր գետերն ու Սեւանա լիճը վարակելու պոտենցիալ սպառնալիք է պարունակում, եւ վնաս է հասցնում Ջերմուկ հանգստավայրին։ Միաժամանակ, գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ այն մասին, որ հանքավայրում ոսկին շատ աննշան մաս է կազմում։ Հակառակը, խորհրդային տարիների արշավախմբերը հանքավայրում հայտնաբերել են ոչ թե ոսկի, այլ՝ ուրան։

Բնապահպանների, ակտիվիստների եւ քաղաքացիների տարակուսանքի պատճառը «Լիդիան» ընկերությանը Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլ տալու իշխանությունների համառ մտադրությունն է։ Փորձաքննությունն իրականացնող «Էլարդ» ընկերության մասնագետները նույնպես նշել են հնարավոր վտանգների մասին։ Փորձաքննությունն արժեցել է 400 000դոլար։

Երթի մասնակիցները պահել են պաստառներ եւ վանկարկում են հանքավայրի շահագործման դեմ կարգախոսներ։ Ցույցի ընթացքում ընթերցվեց բնապահպանների հայտարարությունը, որում կտրուկ քննադատության է ենթարկվում կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։

Երթի մասնակիցներին երկար ազդանշաններով աջակցում են վարորդները։

Հրապարակում երգող շատրվանները կատարում են երաժշտություն Չայկովսկու «Կարապի լիճը» օպերայից։