Հունաստանի զինված ուժերին հանձնարարվել է գրավել եւ հետ մղել Թուրքիայի ավելի ու ավելի անկայուն ու ագրեսիվ ծովային ներխուժումները, որոնք վկայում են Արեւելյան Միջերկրածովյան շրջանում  ԱՏՕ-ի անվտանգության կառուցվածքում դիսֆունկցիոնալ հարաբերությունների մասին։

Ամեն օր երկու երկրների կործանիչները Հունաստանի արեւելյան սահմանների վրա ներքաշվում են կեղծ օդային ճակատամարտերի մեջ՝ մանեւրելով «տեխնիկական սպանություններ»։ Երբեմն դրանք կարող են շատ վտանգավոր լինել՝ անցյալ տարվա դեկտեմբերին հույն օդչուն զոհվել էր թուրքական ինքնաթիռներ գրավելիս։

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը նոր բան չէ, սակայն գազի եւ նավթի հարուստ հանքաշերտերը փոխում են ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում այն ժամանակ, երբ Թուրքիայի ակնհայտ հետ մղումը ՆԱՏՕ-ից տագնապ է առաջացնում Վաշինգտոնում եւ Աթենքում։

«Երբեմն ինձ թվում է, որ երբ թուրք բարձրաստիճան որեւէ պաշտոնյա հայտարարություն է անում, նա պատերազմ նկատի ունի»,- VICE News-ին հայտարարել է Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը՝ հավելելով․ «Պատերազմ Սիրիայում։ Պատերազմ Մերձավոր Արեւելքում։ Պատերազմ Էգեյան ծովում։ Եթե դա ագրեսիվ հռետորաբանություն չէ, ապա ի՞նչ հռետորաբանություն է»։

Վերջին տարիներին Հունաստանը, Կիպրոսը եւ Իսրայելը անցկացրել են լայնամասշտաբ ռազմական վարժանքների շարք՝ ուղղված իրենց օդային եւ ռազմածովային ուժերի համագործակցության ընդլայնմանը։

ՆԱՏՕ-ում դաշնակիցների միջեւ լարվածության վերջին աղբյուրը Թուրքիայի կողմից կիպրոսյան ջրեր ռազմանավեր ուղարկելն էր։

Հունաստանը պարտավոր է պաշտպանել Կիպրոսի տարածքային ամբողջականությունը, իսկ կղզու հանդեպ Թուրքիայի ոտնձգությունը Աթենքի աճող անհանգստության աղբյուր է։ Թուրքիան օկուպացրել է կղզու հյուսիսային կեսը եւ հավակնում է Կիպրոսի ջրերում նավթի արդյունահանման իրավունքին, ինչը դատապարտել են ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն։

Պայետը Թուրքիայի վրա տարածաշրջանում կայունության պատասխանատվություն է դրել։ «Միացյալ Նահանգները հուսով են, որ Թուրքիան կվերադառնա նրան, որ կայունացնող դեր կունենա, ոչ թե՝ հակառակը։

Հույն պաշտոնյաներն ավելի քիչ լավատես են։ Այն հարցին, թե կարող է արդյոք դաշինքի նոր համակարգը կողմնորոշվել դեպի Թուրքիայի սպառնալիքները, Պանայոտապուլոսը պատասխանել է․ «Տարածքային առումով այն կարող է վերածվել պաշտպանական դաշինքի»։

«Մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Դա նշանակում է մեր զինված ուժերի մարտունակության եւ հնարավորությունների աջակցում, ինչպես նաեւ մեր ռազմավարական դաշինքների աշխատանք տարածաշրջանում այլ կարեւոր խաղացողների հետ, ինչպիսին են Կիպրոսը, Իսրայելը, Եգիպտոսը»,- հավելել է նա։