ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենք, ինչով Օրենքը լրացվել է 28.1-րդ հոդվածով (պետական ծառայողին տրվել է լրացուցիչ 4 օր արձակուրդ), որը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 161-րդ հոդվածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանը։

Նա պարզաբանել է, որ «օրենսդիրն Աշխատանքային օրենսգրքով այդ լիազորությունը վերապահել է բացառապես Կառավարությանը, հետևաբար չէր կարող օրենքով նախատեսվել այդպիսի կարգավորում»: