Հայաստանի 7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, շարունակում նախօրեին մեկնարկած երրորդ նստաշրջանի աշխատանքը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է 69, սեպտեմբերի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 57 հարց:

Նշենք, որ վերջին երեք օրերին ԱԺ-ն քննարկել է օրակարգում եղած հարցերից շուրջ 40-ը: Եթե այսօր հնարավոր չլինի օրակարգը սպառել, նիստերը կշարունակվեն նաեւ վաղը:

Նախօրեին կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: