Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։ WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0,84 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 56,22 դոլար, տեղեկացնում է RT-ն։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերին մատակարարմամբ, բարձրացել են 0,71 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 61,24 դոլար։