Տավուշի մարզում, սեպտեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ՝ 55-ամյա Հովհաննես Պ-ն իր վարած Ford Transit մակնիշի 35 ՏV 542 համարանիշի ավտոմեքենայով Դիլիջան քաղաքի Կալենինի փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել Դիլիջանի բնակիչ՝ 62-ամյա Էդվարդ Թ-ին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փոխուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին։