ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցով գաղտնի քվեարկություն է ընթանում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը։

Նշենք, որ այդ պաշտոնում ավելի վաղ առաջարկվել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը։ 

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պատգամավորներին հայտնեց, որ քվեարկությունը կանցկացվի ժամը 15:30-ից մինչև 16:10-ը։