Սեպտեմբերի 10-ին համացանցում տեսագրություն էր հրապարակվել, թե ինչպես են մի քանի տրանսպորտային միջոցի վարորդներ Թբիլիսյան խճուղիում մեքենան վարում հանդիպակաց երթեւեկելի գոտիով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանապարհային ոստիկանության ծառայողներն ուսումնասիրել են տեսանյութը եւ հայտնաբերել բոլոր կարգազանց վարորդներին։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ուսումնասիրվել է նաեւ տեսանյութում երեւացող Ճանապարհային ոստիկանության կարգախմբի գործողությունները։ Պարզվել է, որ կարգախումբը խաչմերուկ է մուտք գործել տեսանյութի վերջին իրավախախտումը կատարած տրանսպորտային միջոցի սահմանված երթեւեկելի գոտի վերադասվարվելուց հետո, ինչը փաստում է, որ կարգախմբի ծառայողները գործնականում չէին կարող արձանագրել որեւէ խախտում: