ՊԵԿ-ն այսօր իրականացնում է բավականին արդյունավետ վարչարարություն, հրաշալի է աշխատում, բայց ես կարծիք ունեմ, որ որքան լավ է աշխատում ՊԵԿ-ը, այնքան ավելի վնաս կարող է հասցվել մեր տնտեսության զարգացմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Սլավոնական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը:

Նրա խոսքով, հարկային օրենսդրությունը մասամբ հնացած է, մասամբ չի համապատասխանում ներկայումս աշխարհում տեղի ունեցող գործընթացներին: Մենք չենք կարողանում ներգրավել մեր համակարգում աշխարհի լավագույն փորձը, եւ անհրաժեշտ է արմատապես փոխել ամբողջ ինստիտուցիոնալ հենքը՝ միտված տնտեսական ազատություններին, մրցակցության ազատությանը»,-հայտարարեց Սանդոյանը:

«Հիմա ասում են՝ օլիգարխներ չունենք Հայաստանում, շատ հրաշալի է, բայց հիմա մենք, ըստ էության, փակեցինք մեր շուկան, ունենք բարձր կենտրոնացում գրեթե բոլոր ապրանքային շուկաներում, եւ այլեւս ասելով՝ չունեն օլիգարխներ ունենք խոշոր տնտեսվարողներ, դրանով հարցը չենք լուծում, որովհետեւ չենք հաղթահարում մասշտաբի էֆեկտը»,-ընդգծեց նա: