Ուրախ ենք, որ Վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել: Այս մասին հյայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։ Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաեւ նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք հասցեատեր բնապահպանները նաեւ մենք ենք։

Ուրախ ենք, որ Վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։ Մեր հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսեւորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։ Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, որոնք ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ, ինչպես նաեւ Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ։

Փորձն ապացուցում է, որ նման բաց սկայպ զրույցները կառավարության հետ բավականին լայն իրազեկող ու կողմնորոշիչ դեր կարող են ունենալ ինչպես կառավարության, այնպես էլ հանրության համար։

Համապատասխան մասնագիտական զեկույցները, ինչպես նաեւ փորձագետների հարցազրույցների հղումները՝ այստեղ»: