SpaceX ընկերությունը ԱՄՆ-ի հաղորդակցության հարցով դաշնային հանձնաժողովին հարցում է ուղարկել Starship տիեզարանավի առաջին տարբերակը փորձարկելու համար, որը, ըստ Իլոն Մասկի, մի օր կտեղափոխի դեպի Մարս, հաղորդում է HighTech+-ը:

Մասկի խոսքով՝ փորձարկվելու է «ուղեծրային դասի Starship-ը»: Դրա առաջին թեստավորումը առավելապես կնմանվի լիարժեք թռիչքի. ծրագիրը նախատեսում է թռիչք մինչեւ 20 կմ բարձրությամբ եւ հաջորդող վայրէջք նախապատրաստված հարթակներից մեկում:

Իսկ թե ինչպիսին կլինի Starship-ը, մենք կիմանանք սեպտեմբերի 28-ին, երբ Մասկը նախատեսել է անցկացնել նախագծի մասշտաբային շնորհանդեսը: Engadget-ի առաջարկով, եթե ամեն ինչ ընթանա ըստ նախապես որոշված ծրագրի, SpaceX-ի փորձարկումը կարող է կատարվել հոկտեմբերի 13-ին: Սակայն հաշվի առնելով, որ Մասկը մտադիր է իրագործել Starship-ի առաջին տիեզերական մեկնարկը մինչեւ 2021 թվականի ավարտը՝ ընկերությունը բավականին քիչ ժամանակ ունի:

SpaceX-ով թռիչքը դեպի Մարս Իլոն Մասկի ամենահավակնոտ ծրագրերից մեկն է, իսկ NASA-ում դա համարվում է ինժեներիայի պատմության մեջ ամենաբարդ նախագծերից մեկը: 118 մետր բարձրություն ունեցող  Starship-ը նախագծի գլխավոր օղակն է: Ի սկզբանե Մասկը ցանկանում էր կառուցել այն ածխածնի մանրաթելերից, սակայն այնուհետեւ որոշել էր խնայել, և արդյունքում կառուցվել է պողպատե տիեզերանավ: