Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժին դատարանին հարակից տարածքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

Ոստիկանության բաժնում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ ազատությունից զրկման հիմքերը: