Սաուդյան Արաբիան ձգտում է ամրապնդել Կիպրոսի հետ հարաբերությունները՝ հաշվի առնելով ԵՄ անդամ երկրի աշխարհագրական դիրքը եւ արաբական աշխարհի հետ վաղեմի կապերը: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Իբրահիմ ալ Ասաֆը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադես՝ Նիկոսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ, հաղորդում է AP-ը:

Նրա խոսքով՝ կա մեծ հետաքրքրվածություն Կիպրոսի հետ հարաբերությունները զարգացնելու առումով բոլոր ոլորտներում: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան սատարում է Կիպրոսի ինքնիշխանությունը եւ Կիպրական խնդրի շուրջ ՄԱԿ-ի որոշմանը, եւ հույս է հայտնել, որ կողմերը խնդիրը կլուծեն խաղաղ ճանապարհով:

«Հաշվի առնելով Կիպորսի բացառիկ տնտեսական գոտում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները եւ, մասնավորապես, Թուրքիայի անօրինական գործունեությունն ու ագրեսիվ վարքը՝ անհրաժեշտ է համերաշխությունն ու աջակցությունները այնպիսի երկրների կողմից, ինչպիսին է Սաուդյան Արաբիան»,- հանդիպման ընթացքում ասել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոսոմ Խրիստոդուլիդեսը, հաղորդում է Arab News-ը:

Թուրքիան, որը օկուպացրել է Կիպրոսի հյուսիսային մասը, համարում է, որ իրավունքներ ունի Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հայտնաբերված նավթի եւ գազի պաշարների հարցում:

Ասաֆի այցը կայացել է Միջերկրական ծովի արեւելյան հատվածում լարվածության սրացման ֆոնին, երբ Թուրքիան Կիպրոսի մերձակայքում փորձում է ակտիվացնել հորատման աշխատանքները:

Անկարայի եւ Էր Ռիադի հարաբերություններում պասիվություն էր նկատվել արքայազն Մուհամեդ բին Սալմանի՝ 2017 թվականին իշխանության գալուն պես, քանի որ երկու կողմերն էլ պայքարում են Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրենց ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ: Երկու երկրների միջեւ լարվածությունը հասել էր իր գագաթնակետին, երբ հոկտեմբերին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանվել էր սաուդցի լրագրող եւ արքայազնի ռազմական քննադատ Ջամալ Խաշոգջին: