Թուրքիայի հարավ-արեւելքում պայթյուն է որոտեցել, որի հետեւանքով զոհվել է 4 մարդ, իսկ 13-ը ստացել են վնասվածքներ: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով Դիարբեքիրի իշխանություններին, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը տեղադրված էր ճանապարհին: Սարքը պայթել է Կուլպ շրջանում այն պահին, երբ անցնում էր մեքենան, որում գտնվել են տեղի գյուղաբնակները:

Շրջանի վարչակազմի հայտարարության համաձայն՝ պայթյունի մեջ մեղադրվել է Քրդական աշխատավոր կուսակցությունը: