Թուրքիայի բարձրագույն վերաքննիչ դատարանը վճռել է ազատ արձակել Cumhuriyet ընդդիմադիր թերթի վեց նախկին աշխատակիցներին, որոնք դատապարտվել էին ահաբեկչության հետ կապված մեղադրանքով, հաղորդում է Reuters-ը:

Լրագրողներին ազատ արձակելու դատարանի որոշումը կայացվել է: Փաստաբանները հայտնել են, որ ակնկալում են դրա անհապաղ իրագործումը:

Ազատված լրագրողներից են Հաքան Քարան, Մուստաֆա Քեմալ Գունգորը, Գուրայ Օզը, Օնդեր Չելիքը, Բյուլենտ Ուտկուն եւ  ծաղրանկարիչ Մուսա Կարտը: Նրանք դատապարտվել էին մինչեւ հինգ տարվա ազատազրկման:

Լրագրողները մեղադրվում էին Քրդական աշխատավոր կուսակցության եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժմանը սատարելու մեջ: Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենին 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ:

Լրագրողները գտնվում էին բանտում ավելի քան երկու տարի դատավճռի պահին: