Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորների անունները մտցնել «սեւ ցուցակ»։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱՀ ԱԳՆ, եւ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ հասցեագրված ֆրանսիական կողմին։ Հատկապես ընդգծվում է պատգամավոր Գի Թեսիեի (Guy Teissier) անունը, որն արդեն մտցվել է նշյալ ցուցակ։

Արցախ այցելած մյուս պատգամավորների՝ Վալերի Բուայեի, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնի, Մոհամադ Լաքհիլայի, Դանիել Ղազարյանի, Գիյոմ Կասպարյանի եւ սենատոր Պիեռ Ուզուլիասի անունները նույնպես ներառվել են նշված ցուցակում։