HBO-ի «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի ավարտից հիասթափված երկրպագուները շուտով ուրախանալու առիթ կունենան: Ասում են, որ մալուխային ցանցը մոտ է փրիքվելի համար պիլոտային սերիալի պատվերին:

Սերիալում իրադարձությունները տեղի կունենան «Գահերի խաղի» իրադարձություններից 300 տարի առաջ եւ կհետեւեն Թարգարիենի Տան ծագմանը, հայտնում է Deadline-ը: Պիլոտային կոնցեպցիան համատեղ ստեղծվել է պրոդյուսեր Ռայան Քոնդալի եւ «Սառույցի եւ հրի» հեղինակ Ջորջ Ռ.Ռ. Մարթինի հետ, որում ներկայացվում է Թարգարիենի Տան պատմությունը:

Մայիսին Մարթինն իր անձնական բլոգում հայտնել էր, որ «Գահերի խաղի» ժառանգորդ 5 տարբեր շոուները մշակման փուլում են: Համենայնդեպս, այդ շոուներից մեկի համար փրիքվելի պիլոտային տեսարանը, դերասանուհի Նաոմի Ուոթսի մասնակցությամբ, արդեն ավարտվել է, հուլիսին ասել էր HBO-ի ծրագրավորման բաժնի ղեկավար Քեյսի Բլոյսը: