Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր եռամսյակային հաշվետվության մեջ ներկայացրել է, որ մինչեւ 2019 թվականի հունիսը մեզ մոտ նոր 20 հազար 1000 դրամ վճարող է հայտնվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 65 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել Հայաստանում:

«Թե որտեղից այդ տարբերությունը, ես չեմ կարող ասել: Տարբերությունը կարող է կապված լինի գյուղատնտեսության մեջ զբաղվածների աճով: Մենք հրապարակում ենք այն, ինչ կա, որը ստանում ենք ՊԵԿ-ից»,-ասաց Ավետիքյանը: