Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկություններ ունի Ադրբեջանում խոշորածավալ զորավարժությունների անցկացման մասին: Սեպտեմբերի 13-ին ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: 

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ում հայաստանի ներկայացուցչությունը հետեւողականորեն կպարզի բոլոր մանրամասները եւ հարցի մասին կբարձրաձայնի:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին խոշոր զորավարժությունների անցկացման մասին: Այդ լրատվամիջոցների բնութագրմամբ՝ սա «պատերազմի փորձ» է: