ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալը չեմ կարծում, թե ազդեցություն կունենա Հայաստանի վրա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Բոլթոնին հեռացնելու Թրամփի որոշմանը:

«Բոլթոնի այցը Հայաստան, մեծ հաշվով, ուսումնական էր, ուսումնասիրելու  նպատակով էր եկել: ԱՄՆ-ը իր քաղաքականությունը չի փոխելու Հայաստանի եւ մեր տարածաշրջանի նկատմամբ:

Մի փոքր ավելի մեղմ կլինի Իրանի նկատմամբ, եթե ԱՄՆ-Իրան բանակցություններ սկսեն: Դա, իհարկե, Հայաստանի համար շատ օգտակար կլինի, որովհետեւ Իրանի հետ կկարողանանք ավելի խորը հարաբերություններ ունենանք, եթե այդ երկիրը դուրս գա սանկցիաների տակից: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին»,-հայտարարեց Սուրեն Սարգսյանը: