Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հասան Ռոհանին Անկարայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Իդլիբի իրավիճակը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Անկարայում եռակողմ հանդիպման ժամանակ հիմնական ուշադրությունը կհատկացվի Իդլիբին: Ինչպես նաեւ տեղի կունենա թուրքական դիտակետերի եւ ահաբեկչական կազմակերպությունների մասին կարծիքների փոխանակում»,- ասել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է, որ Անկարան «շարունակում է Սիրիայում միջազգային կոալիցիոն ուժերի հետ համագործակցությունը»:

Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը կանցկացվի Անկարայում սեպտեմբերի 16-ին: