Այս մոդելի ամրագրման մակարդակը 200 տոկոսով գերազանցել է iPhone XR-ի նախապատվերների ծավալը: Այսօր աշխարհի մեծ թվով երկրներում մեկնարկել է iPhone 11-ի, iPhone 11 Pro-ի եւ iPhone 11 Pro Max-ի նախապատվերների ընդունումը, որոնք կվաճառվեն ուղիղ մեկ շաբաթ հետո, փոխանցում է IXBT-ն: 

Tmall-ը միակ կողմնակի խանութն է, որն այսօր սկսում է Չինաստանի տարածքում նոր սմարթֆոնների նախնական պատվերներ ընդունել, բացի Apple-ի պաշտոնական խանութից: Ըստ Tmall-ի պաշտոնական հայտարարության՝ դեռեւս մինչեւ նախապատվերների ընդունումը, ավելի քան 1 մլն օգտատերեր ամրագրել են iPhone 11 սերիայի սմարթֆոններ՝ թողնելով իրենց տվյալները:

Չինացիների մեծամասնությանը հետաքրքրել է iPhone 11 սմարթֆոնը, որն առաջարկվում է 699 դոլարով: Tmall-ի տվյալներով՝ այս մոդելի ամրագրման մակարդակը 200 տոկոսով գերազանցել է iPhone XR-ի նախապատվերների ծավալը, որը վերջին տարում Apple-ի սմարթֆոններից ամենալավ վաճառվողն է: