Idram հավելվածով QR-ով կամ NFC-ով վճարելիս՝ որպես վճարման միջոց ընտրեք Idram Rocket Visa քարտը եւ ստացեք 5 % cashback (հետվճար) Բանկից։

Մինչեւ տարեվերջ առեւտրի եւ սպասարկման այն կետերում, որտեղ հնարավոր է վճարել Idram հավելվածով՝ QR-ով կամ NFC-ով, որպես վճարման միջոց Idram Rocket Visa  քարտն ընտրելիս բացի Idram-ի կողմից տրամադրվող ակնթարթային cashback-ից կստանաք եւս 5% cashback Բանկի կողմից։  Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչեւ 20․000 ՀՀ դրամ cashback  Բանկից․ ընթացիկ ամսվա cashback-ը (հետվճարը) վճարվում է մինչեւ հաջորդ ամսվա 25-ը։

Idram Rocket Visa քարտի առավելություններն են՝

  • Քարտն անվճար է
  • Դրական մնացորդի վրա՝ տարեկան 4․5%  եկամուտ
  • Անկանխիկ գնումներից՝ 0,5% cashback
  • Քարտը անվճար համալրվում է Idram դրամապանակից, դրան կցված ցանկացած քարտից, IDBank-ի հաշիվներից, երկու ընկերությունների տերմինալներից եւ Բանկի մասնաճյուղերից:

Idram Rocket Visa քարտը հնարավոր է պատվիրել առցանց՝  IDBanking․am համակարգից, Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաեւ IDBank-ի մասնաճյուղերից։ Ցանկության դեպքում քարտը կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։

Ի դեպ, սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում առցանց (Idram բջջային հավելվածով կամ IDBanking.am համակարգով) պատվիրե՛ք անվճար Idram Rocket Visa քարտ եւ ստացե՛ք նվեր KinoPark-ի երկու հրավիրատոմս Ձեր նախընտրած ֆիլմը դիտելու համար։ Մանրամասները՝  այստեղ։

Idram Rocket Visa քարտով գնումներն ավելի շահավետ են։