Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակելու իր քավորին՝ Հայկ Ղալումյանին, հաղորդում է Hraparak.am-ը: 

Նա «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբայրն է, վերջինս հաստատել է տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հրաժարական է ներկայացրել սեպտեմբերի 6-ին: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։