ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ից հաքերների երեք խմբի դեմ, որոնց պատասխանատու է համարում կիբեռգրոհների համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկման վարչության ուրբաթ օրը հրապարակած փաստաթղթում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պատժամիջոցները սահմանվում են երեք հյուսիսկորեական կիբեռխմբերի դեմ, որոնք պատասխանատու են կենսական կարեւորություն ունեցող ենթակառուցվածքի դեմ վտանգավոր գործողությունների համար։ Դրանք են՝ Lazarus Group-ը, Bluenoroff-ը եւ Andfriel-ը»,- նշվում է փաստաթղթում։