Ավտոարտադրող Ford ընկերությունը հետ է կանչում 2017թ․ արտադրության մոտ 337 000 Explorer ամենագնացներ՝ նստարանների հետ կապված խնդրի պատճառով։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս ավտոմեքենաներում առջեւի նստարանների շրջանակները սուր անկյուններ ունեն, որոնք կարող են վնասել վարորդին կամ ուղեւորին»,- ասվում է դրանում։ Ավտոարտադրողը հստակեցրել է, որ արդեն գրանցվել է 30 նման դեպք։

Հաղորդագրությունում նշվում է, որ 311 000 ավտոմեքենա հետ է կանչվել ԱՄՆ-ում, 23 000-ը Կանադայում, իսկ մնացածը՝ Մեքսիկայում։ Բոլոր այս ամենագնացները արտադրվել են Չիկագոյում՝ 2016-2017թթ․։

Մայիսին ընկերությունը Հյուսիսային Ամերիկայում հետ էր կանչել 270 000 Fusion սեդան՝ փոխանցման տուփի հետ կապված խնդրի պատճառով։