ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատրել է, որ իր մաշկը տեսագրություններում եւ լուսանկարներում նարնջագույն երանգ ունի էներգախնայող լամպերի պատճառով, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով CNN-ին:

Ելույթ ունենալով Բալթիմորում Հանրապետական կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ՝ Թրամփն ուշադրությունը սեւեռել է նոր տեսակի լամպի վրա եւ հայտարարել, որ նման լամպերն ավելի թանկ են, քան հին, ոչ վառ, սակայն լավ աշխատող լամպերը: Նա նաեւ ասել է, որ այդ լույսի ներքո վատ տեսք ունի: 

«Լամպերը, որը մեզ ստիպում են օգտագործել, իմ կարծիքով, առաջին հերթին, վատն են նրանով, որ դրանց ներքո ես նարնջագույն եմ երեւում»,- նշել է Թրամփը՝ առաջացնելով ներկաների ծիծաղը:

CNN-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն ավելի վաղ չեղարկել է նման լամպեր օգտագործելը պարտավորեցնող կանոնները: Այդ նորմերը սահմանել էր նախկին նախագահ Բարաք Օբաման, դրանք պետք է բարձրացնեին ԱՄՆ-ում լամպերի գները: