Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ են ստացել արագաչափի գողության մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Գողացված արագաչափը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնեն, որ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում էր ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։