Սեպտեմբերի 13-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Նուբարաշենի 15-րդ փողոցից բերման են ենթարկել նույն փողոցի 44-ամյա մի բնակչի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է

Պարզվել է` 44-ամյա տղամարդը, որ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայում աշխատում է որպես վարորդ-առաքիչ, նշված ընկերությունից առաքման համար վերցված թռչնամսի մեջ ներարկել է ջուր՝ այդ կերպ փորձելով ավելացնել թռչնամսի քաշը և խաբել սպառողներին: Սակայն Նուբարաշենի 15-րդ փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայում թռչնամսի մեջ ջուր ներարկելու պահին իրավապահներն առաքիչին բռնել էին և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:

Թռչնամսի նմուշներն ուղարկվել են լաբորատոր հետազոտության:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրասվում։