Սեպտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:16-ին, մարվել՝ 18:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք և տեղ-տեղ կուտակած անասնակեր: